Արդարադատության նախարարությունն ավարել է կուսակցական ցուցակների ստուգումը, որոնք ներկայացրել են Ադրբեջանի քաղաքական կուսակցությունները, «Քաղաքական կուսակցությունների մասին» նոր օրենքին համապատասխան, որը ուժի մեջ է մտել այս տարվա հունվարի 11-ին։ Այս մասին տեղեկացրել է Turan-ը։

Օրենքը բարձրացրել է կուսակցությունների բարձրացման շեմը 1 000-ից 5 000 մարդու՝ մղելով գրանցված մոտ 60 կուսակցությունների կատարել նոր պահանջը 180 օրվա ընթացքում։

Այդ գործընթացի ընթացքում մոտ 30 կուսակցություն որոշում  է ընդունել դադարեցնել գործունեությունը։ Չորս հիմնական կուսակցությունները՝ «ՌԵԱԼ»-ը, Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցությունը (ԱԺՃԿ), «Մուսավաթ» կուսակցությունը եւ AG կուսակցությունը,  բախվել են դժվարությունների, քանի որ նրանց դիմումները արդարադատության նախարարություն հանդիպել են մերժողական պատասխանի նրանց ներկայացրած ցուցակներում հայտնաբերված անհամապատասխանությունների պատճառով։

Արդարադատության նախարարությունը, սակայն, անդամների զգալի քանակությունը համարել է իրական այդ կուսակցությունների համար եւ տրամադրել է 30 օր ցուցակները բարելավելու համար։

Նոր օրենքի համաձայն՝ կուսակցությունները պետք է  ունենան 5 000 անդամից ոչ պակաս եւ իրենց անդամների ռեեստրը ներկայացնեն արդարադատության նախարարություն։ Նախարարությունը ճշտել է, որ 31 կուսակցություն ինքնակամ լուծարվել է օրենքի ընդունումից հետո, այն դեպքում, երբ 27 կուսակցություն (ներառյալ «Ենի Ազերբայջան» կուսակցությունը) ներկայացրել են իրենց ռեեստրները։ Նոր օրենքը ենթարկվել է քննադատության Եվրոպայի խորհրդի Վենետիկյան հանձնաժողովի եւ ԵԱՀԿ դեմոկրատական ինստիտուտների եւ մարդու իրավունքների բյուրոյի կողմից, որոնք նշել են, որ անհանգստացած են կուսակցությունների անդամների նվազագույն թվի մեծացման, արդեն գրանցված կուսակցությունների վերագրանցման եւ չգրանցված կուսակցությունների գործունեությունն արգելելու  առիթով։ Սակայն Ադրբեջանի պաշտոնյաները չեն ընդունել այս քննադատությունը։