Իրանը չունի իրավական հիմք միջազգային արբիտրաժ դիմելու եւ Ռուսաստանից պահանջելու` փոխհատուցում վճարել C-300 զենիթահրթիռային համակարգերի կապակցությամբ կրած վնասի համար:

«Մեր գնահատմամբ, Թեհրանը նման հիմքեր չունի: Մենք վերադարձրել ենք կանխաավճարը, եւ ենթադրում ենք, որ այդ հարցը պետք է փակվի եւ այլեւս չքննարկկվի»,-ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրորվը «Պրոֆիլ» ամսագրին տված հարցազրույցում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ռուսական հրթիռների վաճառքի պայմանագիրը Իրանի հետ չեղյալ է հայտարարվել 2010-ին, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի կողմից` միջազգային հանրության ճնշման ներքո, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Իրանի նկատմամբ ընդունված պատժամիջոցների չորրորդ բանաձեւից հետո:

C-300 զենիթահրթիռային համակարգերի վերաբերյալ պայմանագրի դադարեցումից հետո, Ռուսաստանն Իրանին է վերադարձրել կանխավճարը` 167 միլիոն դոլար: