Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը Թվիթերյան իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով հուլիսի 29–ին Ադրբեջանի սահմանապահների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դեպքին։

 «ԿԽՄԿ առաքելությունը խիստ մարդասիրական է և գործում է կողմերի համաձայնությամբ։ Կարևոր է, որ այն կարողանա գործել անվտանգ և կանխատեսելի կերպով»,– նշել է նա իր գրառման մեջ։