Ադրբեջանի կողմից առևանգված և կալանավորված Արցախի քաղաքացի Վագիֆ Խաչատրյանը տեղավորվել է Բաքվի կլինիկաներից մեկում։
Այս մասին տեղեկացրել է նաև Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն Խաչատրյանին կրկին անվանել է «ռազմական հանցագործ»։
Բաքուն նաև հաստատել է, որ պատրաստվում են շարունակել մարդկանց հետապնդումները՝ դա «նրանց պատասխանատվության ենթարկելու միջոցներ» անվանելով։
Նշենք, որ հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում ապօրինի կերպով տեղադրված հսկիչ անցակետից ադրբեջանական կողմն ապօրինաբար առևանգել և ձերբակալել է Արցախի 68-ամյա բնակիչ Վագիֆ Խաչատրյանին։





























