Վագիֆ Խաչատրյանի դուստրը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ դիմելով հորը․

«Պա՛պ, մեր ուժ, մեր կյանքի ամենակարևոր մարդ, դու մենակ չես, աղջիկներդ, ինչպես բոլոր ժամանակներում, քո հետ են, համայն հայությունն է քո հետ...

Ուժեղ կաց, պաշտելիս, հանուն մեզ ու մամայի...», - գրել է Վերա Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից: Այժմ նա գտնվում է Բաքվի հիվանդանոցներից մեկում: 

Վագիֆ Խաչատրյանը սրտի հետ կապված առողջական խնդիր ուներ եւ Հայաստան էր գալիս շտապ վիրահատության համար: