Ադրբեջանի պետական ​​սահմանային ծառայության տվյալներով, հուլիսի 30-ին՝ ժամը 17:10-ին,  սահմանապահ զորքերի ժամկետային  զինծառայող Գուրբանով Սաիդ Օմար օղլուն, ծառայությունից վերադառնալով  սահմանային ուղեկալ, հանկարծ իրեն վատ է զգացել։

Չնայած տեղում առաջին բուժօգնության ցուցաբերմանը և մոտակա բնակավայրից բժիշկներ կանչելուն, հնարավոր չի եղել փրկել զինվորի կյանքը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։