Ադրբեջանի Ծանր հանցագործությունների գծով դատարանը, հոկտեմբերի 7-ին, դատավճիռ է կայացրել Իսլամական կուսակցության նախագահ Մովսում Սամեդովի, կուսակցության փոխնախագահ Վագիֆ Աբդուլաեւի, ինչպես նաեւ կուսակցության անդամներ Ռուֆուլլա Ախունդզադեի, Դեյանաթ Սամեդովի, Ֆերամիզ Աբասովի եւ Զուլֆուգար Միքայելզադեի նկատմամբ: Նրանցից Մովսում Սամեդովը դատապարտվել է 12, Վագիֆ Աբդուլաեւը` 11, Ռուֆուլլա Ախունդզադեն` 11,5, Դեյանաթ Սամեդովը եւ Ֆերամիզ Աբասով` 10, Զուլֆուգար Միքայելզադեն 11 տարվա ազատազրկման` 5 տարվա պայմանական ժամկետով, հաղորդում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը:
Վերոնշյալ անձինք մեղադրվում են իրենց տանը զենք ու զինամթերք պահելու, ինչպես նաեւ Իրանի իսլամական հանրապետության «Սահար» հեռուստաալիքով ելույթ ունենալիս ատելություն, թշնամություն եւ ազգային անհանդուրժողականության սերմանող, կրոնական, ազգային, ռասսայական պատկանելիությունից ելնելով քաղաքացիների ազատությունը սահամանափակող հայտարարությոններ տարածելու մեջ:
Դատական գործընթացի ավարտից հետո, կուսակցության համախոհները ակցիա են կազմակերպել դատարանի շենքի առջեւ` հանդես գալով կրոնական կարգախոսներով: Ոստիկանության աշխատակիցները ակցիան կասեցնելու համար դիմել էր բռնությունների եւ ուժային մեթոդների, որի հետեւանքով ցուցարարներից ոմանք ստացել են մարմնական վնասվածքներ: Տուժածների թվում կան նաեւ 15 տարեկան դեռահասներ:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի Իսլամական կուսակցության նախագահը եւ կուսակցության մի շարք անդամներ ձերբակալվել էին 2011-ի հունվարին:











