Եվրահանձնաժողովը հավանություն է տվել ինտերնետ-հեռախոսային ծառայություն մատուցող հայտնի Skype կորպորացիայի` Microsoft կորպորացիայի մեջ ձուլմանը, քանի որ այդ գործարքը չի սահմանափակում մրցակցությունը Եվրոպական տնտեսական գոտում, նշված է Եվրահանձնաժողովի հաղորդագրության մեջ:
Մասնավոր VoIP հեռահաղորդակցության շուկայում Microsoft-ի եւ Skype-ի առաջարկները հատվում են միայն տեսակապի ծառայությունների ոլորտում (խոսքը գնում է Windows Live Messenger-ի մասին):
Դա ուժեղ չի ազդի արագ զարգացող շուկայի մրցակցության վրա, որտեղ գործում են շատ խաղացողներ, այդ թվում Google-ը, գրում է Եվրահանձնաժողովի կայքը:




























