Հայաստանում այս պահին շատերի մոտ առկա է ինտերնետի հետ կապված խնդիր, կայքերը չեն բացում, սոցցանցերի մի մասն է աշխատում։

Ucom ընկերությունից հայտնել են, որ ցանցում առկա են որոշ խնդիրներ, ընկերության ծառայություններից օգտվելու ժամանակ կապը կարող է  լինել անկայուն։

Նշվեց, որ խափանումը տեղի է ունեցել Ֆրանկֆուրտի մոտ, որտեղ գտնվում է ինտերնետ տրաֆիկի փոխանակման աշխարհի խոշորագույն կենտրոններից մեկը։

«Ընկերության մասնագետներն աշխատում են խնդիրը հնարավորինս արագ լուծելու ուղղությամբ, հնարավորին կարճ ժամկետում կապն ամբողջությամբ կվերականգնվի»,-ասացին ընկերությունից: