1950 թվականին Չեխիայում հնագետները հայտնաբերել են ճեղքված գանգ։ Քանի որ գանգը կիսով չափ բաժանված էր, հետազոտողները եզրակացրել են, որ կմախքի մնացորդները պատկանում են երկու տարբեր մարդկանց: Սակայն մի քանի տասնամյակ անց գենոմի սեքվենավորում անցկացնելուց հետո գիտնականները եկել են այն եզրակացության, որ գանգը պատկանել է մեկ մարդու՝ կնոջ, որն ապրել է 45 հազար տարի առաջ։

Հետազոտողները նրան անվանել են «կին-Zlatý kůň», որը չեխերենից թարգմանաբար նշանակում է «ոսկե ձի»։

Նրա ԴՆԹ-ի հետագա վերլուծությունը ցույց  է տվել, որ նրա գենոմում կա նեանդերթալցիների մոտ 3%-ը։

«Գանգի մասին հետաքրքիր տեղեկությունն այն է, որ այն ինչ-որ կենդանու կողմից այն կրծվել է կնոջ մահից հետո»,-Live Science-ին ասել է հետազոտության համահեղինակ Սիսերո Մորաեսը։ «Այս կենդանին կարող էր լինել գայլ կամ բորենի»,-ասել է նա։