Ադրբեջանի նախկին վարչապետ Սուրեթ Հուսեյնովը մահացել է Ստամբուլում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հաղորդվում է, որ Հուսեյնովը մահացել է Թուրքիայի հիվանդանոցում երկարատեւ հիվանդությունից հետո:

1959 թվականին Գյանջայում ծնված Հուսեյնովը երկար տարիներ ապրել է Ադրբեջանի սահմաններից դուրս։ 1993 թվականի հունիսին նշանակվել է վարչապետի պաշտոնում, իսկ 1994 թվականի հոկտեմբերի 7-ին ազատվել է վարչապետի պաշտոնից։