Հնարավորությունների սահմաններում «Իսկանդեր», «Տոչկա» և այլ զինատեսակները պատերազմի ընթացքում օգտագործվել են։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու պատերազմի առաջին օրերին չեն հասցվել պլանային հրթիռային հարվածներ «Իսկանդեր», «Տոչկա» տեսակի հրթիռներով հակառակորդի օդանավակայաններում տեղակայված մարտական ինքնաթիռներին եւ ԱԹՍ-ներին՝ կանխելով դրանք կիրառումը թշնամու կողմից:
«Երբ կարողացել են, երբ հնարավորությունները թույլ են տվել, ինչ ձևաչափով թույլ են տվել այդ հնարավորությունները, աշխարհագրական առումով որտեղից թույլ են տվել, «Իսկանդերի», «Տոչկայի», մարտական ինքնաթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառումն իրականացվել է: Թե երբ, որոշում է հրամանատարությունը»- ասաց Տոնոյանը:





























