Սպառազինության՝ այլ երկրներից ձեռքբերումների սահմանափակումները շահարկումներ են։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։

«Մենք ՀԱՊԿ անդամ էինք և ձեռքբերումներ էինք կատարում ՆԱՏՕ անդամ, ԵՄ անդամ երկրներում։ Սեպտեմբերի 26-ին ես գտնվել եմ ՆԱՏՕ անդամ ԵՄ երկրում, որտեղ վարել եմ համապատասխան բանակցություններ։ Մինչ այդ, մատակարարումներ են եղել այդ երկրներից, որևիցե սահմանափակում գոյություն չունի, դա միֆ է, ՀԱՊԿ անդամակացությունը չի խոչընդոտում։ Այլ հարց է, թե կա՞ համադրելիություն, այն սպառազինությունները, որոնք համադրելի էին, մենք ձեռք էինք բերում», - ասաց Դավիթ Տոնոյանը։