Դասալքությունը կազմակերպչական թերության, վախի կոնցեպտ է եղել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով հարցին, թե չի ունեցե՞լ տպավորություն, որ կազմակերպված կերպով խուճապային տրամադրություններ են սերմանվում:

«Վախը բնական բան է, բայց վախը հաղթահարելու համար անհրաժեշտ է պատրաստություն, որպեսզի լինի պատրաստություն, պետք է լինի կազմակերպչական աշխատանք։ Մենք աշխատել ենք շատ սուղ ժամանակահատվածում։ Բայց որ ես ունեցել եմ տեղեկություն, որ այն ուղղորդվում է՝ ես այդպիսի տեղեկություններ չունեմ»,-հավելեց նա։