Ամենամեծ ռուսական էլեկտրոնային փոստային ծառայությունում` Mail.ru-ում, այսօր` հոկտեմբերի 10-ին, հասանելիության հետ կապված դժվարություններ են ծագել:

Ընկերությունում հաստատել են խափանումների փաստը եւ խոստացել, որ դրանք կվերացվեն մոտ ժամանակներս, չնշելով, սակայն, պատճառները, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Նշենք, որ փոստը ստուգելիս կամ նամակ բացելիս էկրանին հայտնվում է գրառում, որ սերվերի սխալ կա կամ առաջարկում է վերաբեռնել տվյալների բազան:

Խնդիրները ծագել են օրվա երկրորդ կեսից, իսկ Mail.ru-ի մնացած ծառայությունները նորմալ աշխատում են: