ԵՄ անդամ-երկրների ԱԳ նախարարներն այսօր` հոկտեմբերի 10-ին, Լյուքսեմբուրգում կայանալիք հանդիպմանը, ամենայն հավանականությամբ, կխստացնեն պատժամիջոցները Բելառուսի եւ Իրանի նկատմամբ:
Խոսքը գնում է այդ երկրների այն պաշտոնյաների ցանկի ընդլայնման մասին, որոնց արգելվում է մուտք գործել Եմ տարածք եւ ում ակտիվները սառեցվել են:
Հիմա Իրանի «սեւ ցուցակում» կա 32, իսկ Բելառուսի «սեւ ցուցակում»` 192 պաշտոնյայի անուն, հաղորդում է «Ազատությունը»:
Պատժամիջոցների պատճառն այն է, որ այդ երկրների իշխանությունները շարունակում են խախտել մարդու իրավունքները:




























