Բուշերի ատոմակայանի մեկնարկը նվազագույնի է հասցրել Իրանի դեմ ռազմական գործողությունների կիրառման հավանականությունը: Այդ մասին, հոկտեմբերի 10-ին կայացած ասուլիսում հայտարարել է Աշխարհաքաղաքական խնդիրների ռուսական ակադեմիայի փոխնախագահ Արայիկ Սարգսյանը:
Քաղաքագետը նաեւ կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ը ստիպված է լինելու հաշվի նստել Իրանի հետ եւ հաշվի առնել պաշտոնական Թեհրանի կարծիքը, քանի որ ներկայումս Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ գաղտնի բանակացություններ են տարվում:
Սարգսյանը նաեւ կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ը փորձում է օգտագործել Իրանի աշխարհաքաղաքական ներուժը տարածաշրջանային խնդիրների լուծման համար. «Պետք չէ մոռանալ, որ Իրանն ունի մեծ ազդեցություն Իրաքի, Սիրիայի, Թուրքիայի, Ադրբեջանի, ինչպես նաեւ Աֆղանստանի նկատմամբ»:




























