Այս տարվա աշնանը պաշտոնապես կհայտարարվի աշխարհի խոշոր ինժեներական կազմակերպություններից մեկի՝ սինգապուրյան ST Kinetics-ի մուտքը Հայաստան: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 10-ին, Երեւանում անցկացվող «ԱրմԹեք Կոնգրես 2011» համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ST Kinetics-ը Հայաստանում բացել է մասնաճյուղ, որի առաջնային նպատակը հետազոտությունների եւ մշակումների լաբորատորիայի, ինչպես նաեւ` ավտոնոմ մեքենաների ու ավտոնոմ սարքավորումների պլատֆորմի հիմնումն է: Ըստ Տ. Սարգսյանի` այստեղ մշակված ալգորիթմերը կվաճառվեն ողջ աշխարհում:
Առաջիկա տասը տարիների ընթացքում ընկերությունը նախատեսում է Հայաստանում ներդնել տարեկան 1-2 մլն դոլար: ST Kinetics-ը զբաղվում է ցամաքային համակարգերի եւ տրանսպորտային՝ օդային եւ ծովային միջոցների ճարտարագիտական սարքավորումների ամբողջական ծրագրավորմամբ:



























