Լեռնային Ղարաբաղի հայերին Ալիևի կողմից հայտարարված անվտանգության երաշխիքների տրամադրումը Լեռնային Ղարաբաղի հայերին վստահություն կներշնչի միայն այն դեպքում, եթե, օրինակ, առանցքային հարցերի շուրջ հանրաքվե անցկացվի, և այն դառնա Ադրբեջանի կառավարության գործողությունների ուղեցույցը, որը հաշվի կառնի Լեռնային Ղարաբաղի բնակիչների դիրքորոշումը։ Սակայն նրանց ոչինչ չեն հարցնում։ Այս մասին Նովոստի Արմենիի - NEWS.am-ին տված հարցազրույցում ասել է ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը։

«Անվտանգությունն Ալիևի, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի բնակչության տեսանկյունից է, ուստի երաշխիքներ չկան»։

Վերջին իրադարձությունների լույսի ներքո փորձագետի համար ակնհայտ է, որ Ադրբեջանի ղեկավարությունը ճնշում է գործադրում Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա, և դա ռազմավարական գիծ է։

«Դա նույնն է, թե համակենտրոնացման ճամբար ստեղծել  և ասել, որ անվտանգությունը երաշխավորված կլինի:

Արցախը վերածվում է համակենտրոնացման ճամբարի, որտեղ պահապանները երաշխավորում են անվտանգությունը, ինչը, ըստ երևույթին, կայանում է նրանում, որ նրանք  շատ չեն հետապնդի։ Բայց դա չի նշանակում, որ այս համակենտրոնացման ճամբարի բնակչությունն ազատ է։

Հասկանալի գործընթաց է տեղի ունենում․ Ալիևը խնամքով առաջ է տանում իր դեմագոգիան, իսկ էքսպանսիան շարունակվում է։

Դեռևս 2020 թվականից բազմիցս ասվել է, որ այդպես է լինելու։ Հայաստանը հնարավորություն ուներ հարաբերություններ հաստատել ռուս խաղաղապահների հետ և պաշտպանել Արցախը։ Բայց Հայաստանի կառավարությունը ի դեմս Ռուսաստանի լիարժեք գործընկերության սուբյեկտ  չի տեսնում, մյուս կողմից, թերևս, ցանկանում է մի կողմ գցել Արցախի խնդիրը։ Իսկ դա չի կարող չդրդել Ադրբեջանի ղեկավարությանը Արցախի բնակիչների ուծացման գործընթացն ավարտին հասցնելու և Արցախի և Հայաստանի միջև կոշտ սահման ստեղծելու համար։

Ամեն ինչ ընթանում է այն շրջանակներում, որոնք գծվեցին 2020 թվականի պատերազմի արդյունքների հիման վրա։

Չկա քաղաքական ուժ, որը կպաշտպանի Արցախի բնակչությանը. Եվ Երևանը չի ցանկանում դա անել, և Մոսկվան չի ուզում դա անել»,- ընդգծել է Լեպեխինը։