Արցախի տեղեկատվական շտաբի  լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով Արցախում հաց ձեռք բերելու դժվարությունները;

«Արամը ցերեկով ցուցակ է կազմում և մարդկանց տրամադրում է փոքրիկ համարակալված թղթեր, որպեսզի առավոտյան ժամը 04:00 ին քաղաքացիները հերթով ստանան իրենց հասանելիք երկու հացը»,- գրել է նա լուսանկարներին կից։