Արգենտինայի Ազգային կոնգրեսի Դեպուտատների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշմամբ, հոկտեմբերի 6-ին, ստեղծվել է Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խումբ, որի կազմում ընդգրկվել է 7 պատգամավոր:

Հիշեցնենք, որ Արգենտինայի Ազգային Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի` 2011թ. սեպտեմբերի 6-ի որոշմամբ, խորհրդարանի վերին պալատում նույնպես ստեղծվել էր Հայաստանի հետ բարեկամության  խումբ: Այս խմբի անդամների թիվը 9-ն է:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի հետ բարեկամության խմբերի ստեղծման մասին որոշումների մեջ ասվում է, որ դրանց հիմնական նպատակն է երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության, երկկողմ առեւտրատնտեսական, մշակութային, գիտատեխնիկական  կապերի խթանումը, տեղեկատվության եւ օրենսդրական փաստաթղթերի փոխանակումը: