Ներմուծումից կախված երկրներում սով է սկսվելու աղքատ խավերի շրջանում, քանի որ սննդամթերքի գները կարող են կտրուկ փոփոխությունների ենթարկվել առաջիկա մի քանի տարիներին, հաղորդվում է Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության զեկույցում:

Փետրվարին սննդի գները աշխարհում հասել են պատմական առավելագույնին եւ դարձել են գործոններից մեկը, որ անկարգություններ եւ հեղափոխություններ են հրահրել այսպես կոչված «Արաբական գարնան» ընթացքում: Դրանից հետո պարենը փոքր-ինչ էժանացել է, սակայն FAO-ն նոր աճ է կանխատեսում:

Ինչպես նշվում է զեկույցում գների աճի վրա ազդող ամենակարեւոր գործոնը պահանջարկի աճն է դինամիկ զարգացող երկրներում, բնակչության ընդհանուր աճն ու բիովառելիքի համար հատկացված տարածքների մեծացումը:

Սովի սպառնալիքը կարելի է մեղմել աղքատ երկրներին օգնությամբ ավելացմամբ, հաղորդում է Lenta.ru-ն: