Մոտ 3,5 ամսյա ընդմիջումից հետո, այսօր` հոկտեմբերի 10-ին, ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում կրկին հատեց 377-ի սահմանը:
Նշենք, որ վերջին անգամ դոլարը 377 դրամից ավելի թանկ է եղել հունիսի 26-ին: Այսօր բորսայական գործարքների միջին փոխարժեքը կազմել է 377 դրամ: Ընդհանուր առմամբ կայացել է 1.8 մլն դոլարի առուվաճառք:
Կամխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը հասել է 376-ի: Վաճառքը սկսում է 378 դրամից:




























