Առաջիկայում, Երեւանում, կգործարկվի «Գույքահարկի առցանց վճարման համակարգը»: Երեւանի բոլոր այն  բնակիչները, ովքեր ունեն անշարժ կամ շարժական գույք` կկարողանան համապատասխան հարկային պարտավորություններին ծանոթանալ եւ վճարումներ կատարել «Գույքահարկի առցանց վճարման համակարգի» միջոցով:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այս աշխատանքների ընթացքի եւ գործարկման փուլի մասին Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին զեկուցվել է հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

«Երեւան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի  ներկայացմամբ, ծրագիրը կգործարկվի նոյեմբերի սկզբին: Զուգահեռաբար բանակցություններ են վարվում տարբեր բանկերի հետ` ծրագիրը նաեւ բանկային համակարգում կիրառելու ուղղությամբ: