«Յունիբանկի» «Օպերա» երեւանյան մասնաճյուղն այսօրվանից` հոկտեմբերի 10-ից, սկսել է աշխատել նոր ռեժիմով, տեղեկացնում են բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Այսուհետ մասնաճյուղն աշխատանքային օրերին հաճախորդներին կսպասարկի ժամը 11:10-ից մինչև 19: 30-ը: «Օպերա» մասնաճյուղի հասցեն է` ք.Երևան, Սայաթ-Նովա 1: Մասնաճյուղում հաճախորդները կարող են օգտվել համալիր բանկային սպասարկումից, այդ թվում` ձեւակերպել վարկեր, ավանդներ, ստանալ բանկային քարտեր, իրականացնել արտարժույթի փոխանակում, կոմունալ վճարումներ եւ UNISTREAM դրամական փոխանցումներ:
Հիշեցնենք, որ «Յունիբանկի «Ամիրյան» եւ «Կոմիտաս» մասնաճյուղերը եւս աշխատում են երկարացված ռեժիմով` երկուշաբթի-ուրբաթ օրերին ժամը 9:15-ից մինչև 19:30: «Զվարթնոց» մասնաճյուղը աշխատում է շուրջօրյա, առանց հանգստյան օրերի:



























