Եմենի մեծությամբ երկրորդ քաղաքում` Թաիզում, հոկտեմբերի 9-ին, կանանց ցույց է տեղի ունեցել` եմենցի իրավապաշտպան կին Տավակուլ Կարմանին խաղաղության Նոբելյան մրցանակ տալու կապակցությամբ, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով Agence France-Presse-ը:

Երթի կազմակերպիչների խոսքով, կին ցուցարարների վրա են հարձակվել գործող նախագահ Ալի Աբդուլլա Սահելի կողմնակիցները, որի դեմ պարբերաբար հանդես է եկել իրավապաշտպան Կարմանը:

Կանանց վրա քարեր եւ շշեր են նետել: Ինչպես հաղորդում է AFP-ն` վկայակոչելով բժիշկներին, 40 ցուցարար կանայք վնասվածքներ են ստացել:

Խաղաղության Նոբելյան մրցանակը տրվել է հոկտեմբերի 7-ին: Տավակուլ Կարմանի հետ միասին Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր են դարձել եւս եւկու կանայք. Լիբերիացի իրավապաշտպան Լայմա Գբովեն եւ Լիբերիայի նախագահ Էլեն Ջոնսոն-Սերլիֆը: