Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերը երկրի հարավարեւելյան Սիստան եւ Բելուջիստան նահանգում ձերբակալել են չորս ահաբեկչի։ Այս մասին տեղեկացրել է Tasnim-ը՝ հղում կատարելով ԻՀՊԿ «Քուդս» կայանի հայտարարությանը։
«Ձերբակալվել է չորս մարդուց բաղկացած ահաբեկիչների խումբ, որոնք կապվում են ահաբեկիչների գլոբալ ցանցի հետ։ Նրանց նպատակը դիվերսիոն-ահաբեկչական գործողությունների կատարումն է երկրի հարավարեւելյան շրջանում»,- նշվել է հաղորդագրությունում։
Ձերբակալության ժամանակ հայտնաբերվել եւ առգրավվել են վեց միավոր զենք, ինչպես նաեւ զինամթերքների որոշ քանակություն։





























