Սիրիացի ազդեցիկ մուֆթի Ահմադ Հասունը հայտարարել է, թե իր երկրի վրա Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հարձակման դեպքում Սիրիան կպատասխանի ահաբեկչություններով:

«Հենց առաջին արկն ընկնի Սիրիայի տարածքի վրա, մեր սիրիացի եղբայրներն ու քույրերը, որ ապրում են Եվրոպայում, ԱՄՆ-ում եւ Իսրայելում, ուրախ կլինեն շահիդ դառնալ հենց ձեր տարածքում»,- ասել է Հասունը YouTube կայքում զետեղված տեսաուղերձում, հաղորդում է «Ինտերֆաքսը»: