Գարիկ Մարտիրոսյանը Life Sports-ին տված բացառիկ հարցազրույցում խոստացել է հայկական դրոշով վազել Մոսկվայով, եթե Հայաստանի ու Ռուսաստանի հավաքականները հայտնվեն Եվրո-2012-ի եզրափակիչ փուլում:

«Եթե հայկական հավաքականը կարողանա դուրս գալ Եվրոպայի 2012թ. առաջնություն, ես մինչեւ առավոտ հայկական դրոշով կվազեմ Մոսկվայով»,- ընդգծել է Գարիկը:

Նա նշել է, թե անհամբերությամբ է սպասում խաղին:

«Ես այդ ժամանակ գտնվելու եմ նկարահանման հրապարակում, սակայն կանեմ ամեն ինչ, որ նայեմ այդ խաղը: Ես հուսով եմ, որ հայկական հավաքականը կհաղթի իռլանդացիներին»,- ասել է նա:

Նշենք, որ հաղթանակի դեպքում Հայաստանի ընտրանին իրավունք կունենա մասնակցել Եվրոպայի առաջնության ընտրական փուլի փլեյ-օֆֆի խաղերին: