Հայաստանի կողմից հաղորդակցությունների բացմանը խոչընդոտելը չի ծառայում տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի գլխավոր խորհրդական Լուի Բոնոյի հետ հանդիպմանը։ Բայրամովը Լաչինի միջանցքի շրջափակման մասին հայտարարություններն անվանել են ոչ լեգիտիմ։
Սակայն նա չի պարզաբանել, թե այդ դեպքում ինչու է անհնարին դրանով մարդկանց և ապրանքների տեղաշարժը։
Ադրբեջանի արտգործնախարարը կրկին մեղադրել է Հայաստանին այն բանում, որ նա հայկական զինուժը ամբողջությամբ դուրս չի բերում ադրբեջանական տարածքներից, որն այնտեղ չկա էլ։
Բացի այդ, Բայրամովը փորձել է մոլորության մեջ գցել ամերիկացի դիվանագետին՝ հայտարարելով, որ Երևանն, իբր, շարունակում է հավակնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, միաժամանակ մոռանալով հիշատակել, որ հենց իր ղեկավար Ալիևն է բազմիցս Սյունիքը, Երևանը և Հայաստանի այլ տարածքներն ադրբեջանական անվանել։




























