Հայաստանի եւ Իռլանդիայի ֆուտբոլի հավաքականների վճռորոշ հանդիպումը հեռարձակելու համար Երեւանի կենտրոնում մեծ էկրան կտեղադրվի: Խաղը կարող են դիտել բոլոր ցանկացողները:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, հոկտեմբերի 11-ին Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում երեւանյան ժամանակով ժամը 23:00-ին տեղի կունենա Հայաստան-Իռլանդիա հանդիպումը: Եթե Հայաստանի հավաքականին հաջողվի հաղթանակ տանել, ապա «Փլեյ օֆֆ»-ի խաղերը հնարավորություն կընձեռեն դուրս գալ Եվրո -2012-ի եզրափակիչ փուլ:
Նշենք, որ տեղական եւ միջազգային բուքմեյքերները նախապատվությունը տալիս են Իռլանդիայի հավաքականին:




























