Հոկտեմբերի 8-ին, խանդի հողի վրա սպանություն է կատարվել Աշտարակ քաղաքում:
Ժամը 00.35-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ներսես Աշտարակեցու փողոցի բնակարաններից մեկում վիճաբանություն է: Ժամը 1-ին գլխի վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 26-ամյա Քաթրինե Հ.-ն:
Դեպքի վայր մեկնած իրավապահները բնակարանի լոգարանում հայտնաբերել են 27-ամյա Արթուր Դովլաթյանի դիակը` ծակած կտրած վնասվածքների հետքերով:
Նույն բնակարանի բնակիչ, 28-ամյա Աշոտ Սոխլաքյանցը հայտարարել է, որ ինքն է Արթուր Դովլաթյանին սպանել դանակով, իսկ կնոջը հարվածել է ատրճանակի կոթով: Սոխլաքյանցը գիշերը եկել է տուն եւ կնոջը բռնացրել սիրեկանի հետ:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է ատրճանակ եւ ծալովի դանակ: Աշոտ Սոխլաքյանցը ձերբակալված է:




























