Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այսօր` հոկտեմբերի 10-ին ընդունել է Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մեւլյութ Չավուշօղլուին:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, հանդիպման ընթացքում Չավուշօղլուն «բարձր է գնահատել Ադրբեջանում անցկացվող միջոցառումները, որոնց ԵԽԽՎ-ն բարձր նշանակություն է տալիս»` նկատի ունենալով մասնավորապես Բաքվի միջազգային հումանիտար համաժողովը:
Իլհամ Ալիեւն ու Մեւլյութ Չավուշօղլուն գոհունակություն են հայտնել Ադրբեջանի եւ ԵԽԽՎ-ի միջեւ համագործակցության զարգացմամբ:


























