Լեհաստանի ներքին գործերի և վարչակազմի նախարար Մարիուշ Կամինսկին X (Twitter) սոցիալական ցանցում գրել է, որ իր լիտվացի գործընկեր Ագնե Բիլոտաիտեի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Բելառուսի հետ սահմանների ամբողջական փակման հնարավորությունը։

«Լիտվայի ՆԳ նախարար [Ագնե] Բիլոտաիտեի հետ հեռախոսազրույցում մենք քննարկել ենք առաջացող սպառնալիքներին համատեղ պատասխանելու տարբերակներ՝ ընդհուպ մինչև բոլոր սահմանային անցումների հնարավոր փակումը և [Ալեքսանդր] Լուկաշենկոյի ռեժիմի լիակատար մեկուսացումը», - գրել է նա։

Հուլիսի 27-ին Կամինսկին ասել է, որ Լեհաստանը, Լիտվան և Լատվիան կարող են լիովին մեկուսացնել Բելառուսը, եթե լուրջ միջադեպեր տեղի ունենան Եվրամիության և ՆԱՏՕ-ի սահմաններին՝ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության մասնակցությամբ։