Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր` հոկտեմբերի 10-ին, հանդիպում է ունեցել ՀՀ Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի հետ եւ քննարկել կենսաթոշակային համակարգի բարեփոխումներին վերաբերող հարցեր:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանն անհրաժեշտ է համարել բարեփոխումները այս ոլորտում, միաժամանակ ընդգծելով, որ դրանց արդյունավետ իրականացման համար պետք է կիրառել համակարգված եւ բազմակողմանի մշակված մոտեցում: Երկուստեք նշվել է երկու հայկական պետությունների համագործակցության կարեւորությունը այս հարցում:
Հանդիպմանը մասնակցել են Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք:




























