Գյումրիի «Շիրակ» մարզադաշտում ընթացող Համահայկական խաղերի բացման արարողության ժամանակ Արցախի ներկայացուցիչների մարզադաշտ մտնելուն պես՝ մարզադաշտ է մտել նաև արցախյան պատերազմների մասնակից, Արցախի հերոս Գոռ Մուրադյանը և «Դավաճան» գրությամբ պաստառ է պարզել այն տրիբունայի դիմաց, որտեղ նստած էր Նիկոլ Փաշինյանը և իշխանական վերնախավը։

Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի խոսքով՝ ոստիկանները Գոռ Մուրադյանի ձեռքից խլել են պաստառը և խնդրել արագ հեռանալ։

364538951_838938854608926_1887542562220813524_n.jpg (39 KB)

Նշենք, որ այսօր Գյումրիում տեղի է ունեցել 8-րդ համահայկական խաղերի բացումը, որին ներկա է գտնվել նաեւ Նիկոլ Փաշինյանը: