Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովն առաջարկել է մինչև տարեվերջ մշակել օրենքի հայեցակարգ, որը կկարգավորի անօդաչու թռչող սարքերի կառավարման մոդելը՝ օգտագործելով նաև երկրագնդի մերձավոր տիեզերական և տրոպոսֆերայի տարածությունը։ Նա այս հանձնարարականն է տվել ԱՆՕ «ՆՏԻ պլատֆորմին» նախագծային ուսումնական «Արշիպելագ-2023»-ի ցուցահանդեսին ծանոթանալու ժամանակ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Անհրաժեշտ է մշակել կարգավորման հայեցակարգ, որը կբնութագրի այս իրավիճակը։ Որովհետև այստեղ առաջանում է տարբեր մասնակիցների բարդ կոնֆիգուրացիա, որոնք այսօր կարգավորվում են սեփական օրենքներով՝ ավիացիա, տիեզերական գործունեություն, յուրաքանչյուրն ունի իր շահերը։ Նրանց համար պետք է գրվի, թե ով ինչ է անում։ Այսպիսով, կհայտնվի նորմատիվ տարածություն, որպեսզի ընկերությունները կարողանան սկսել համատեղ աշխատել միասնական իրավական տարածքում»,- ասել է Բելոուսովը։
Բացի այդ, Բելոուսովը ծանոթացել է ՆՊՕ «ԱՎԱԿՍ»՝ Ինքնավար օդատիեզերական համակարգերի ցուցանմուշներին: Դրանց թվում ներկայացվել է Sigma սարքը, որը կարող է օգտագործվել ընդլայնված գծային և մակերեսային օբյեկտների մոնիտորինգի, ինչպես նաև մինչև 6 կգ քաշով բեռների առաքման համար։
«Նույն բանը (ինչպես գյուղատնտեսության դեպքում - ՏԱՍՍ-ի ծնթ․) պետք է արվի անտառային հրդեհների հարցում մինչև հաջորդ սեզոն։ Կարծում եմ, որ մի շարք շրջաններ հաճույքով կյուրացնեն, Բուրյաթիան՝ անպայման, ոչ միայն Կրասնոյարսկի երկրամասը, այլև Յակուտիան, հաճույքով կյուրացնեն այդ ամենը։ Ուստի մեզ գործեր են պետք, եկեք աշխատենք»,- ասել է Բելոուսովը։





























