Հանրապետության տարածքում` օգոստոսի 6-8-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Oգոստոսի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևելյան՝ 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 6-11-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում օգոստոսի 6-ի ցերեկը, 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

 Օգոստոսի 7-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 6-8-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +20+22, վաղը ցերեկը՝ +32+34։

Օդի ջերմաստիճանը մարզերում. 

Շիրակում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +28+33,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +11+154, ցերեկը՝ +26+30,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +30+32,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +24+27,

Լոռիում գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +26+30,

Տավուշում գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +30+34, 

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +25+28,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +29+33,

Արարատում գիշերը՝ +21+23, ցերեկը՝ +37+39,

Արմավիրում գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +37+39,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +26+28,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +20+22, ցերեկը՝ +36+38,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +36+38, 

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +27+31,

Արցախում գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +34+38։