Գյուտարար և միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ իր մենամարտը Meta-ի սեփականատեր Մարկ Ցուկերբերգի հետ հեռարձակվելու է X սոցիալական ցանցում, որը նախկինում հայտնի էր որպես Twitter։
Երկու տեխնոլոգիական միլիարդատերերը, ըստ երևույթին, համաձայնել են դեմ առ դեմ պայքարի հունիսի վերջին: Ցուկերբերգն իրականում մարզվում է խառը մենամարտերում, և Meta-ի գործադիր տնօրենը հաղորդագրություն էր հրապարակել այս տարվա սկզբին իր առաջին ջիու-ջիցուի մրցաշարի ավարտի մասին:
«Ցուկ ընդդեմ Մասկի մենամարտը ուղիղ եթերով կհեռարձակվի X-ով»,- գրել է Մասկը հարթակում կիրակնօրյա գրառման մեջ: «Ամբողջ հասույթը կուղղվի վետերանների բարեգործական հիմնադրամներին»:
Մասկն ավելի վաղ հայտնել էր, որ մենամարտին նախապատրաստվել է կշռաքարեր բարձրացնելով։
«Ես ժամանակ չունեմ մարզվելու, ուստի դրանք հետս տանում եմ աշխատանքի»,- գրել է Մասկը X-ում:
Ամեն ինչ սկսվել էր նրանից, որ Մասկը պատասխանել էր այն թվիթին, թե Meta-ն պատրաստվում է Twitter-ի նոր մրցակից թողարկել, որը կոչվում է Threads: Այդ առթիվ նա ասել էր, որ աշխարհը դառնում «միայն Ցուկերբերգի վերահսկողության տակ՝ առանց այլ տարբերակների», բայց հետո Twitter-ի օգտատերերից մեկը կատակով զգուշացրել էր Մասկին Ցուկերբերգի ջիու-ջիցուի մարզումների մասին:
«Ես պատրաստ եմ վանդակում մենամարտելու»,- գրել էր Մասկը։




























