Գերմանական հայտնի Chaos Computer Club (CCC) հաք-խմբի ակտիվիստները բացահայտ մեղադրել են Գերմանիայի իշխանություններին տրոյական ծրագրերի միջոցով օգտվողների ապօրինի հետեւման մեջ:
Ինչպես հայտնում է CNews.ru-ն, հաքերների հաղորդագրության մեջ նշվում է, որ Գերմանիայի իշխանությունները անմիջական մասնակցություն են ունեցել հատուկ տրոյանի տարածման գործում, որի օգնությամբ մարդիկ կարողացել են ինտերնետից ստանալ օգտվողների անձնական տվյալները:
Վնասակար ծրագիրն արդեն բռնված է, եւ անկախ մասնագետներն այժմ զբաղված են դրա ուսումնասիրմամբ:
Տրոյանի գործառույթների ստուգումը ցույց է տվել, որ այն բավական լայն հասանելիություն է տալիս քաղաքացիների անձնական տարածքին: Այն ոչ միայն անձնական տվյալները փոխանցում է երրորդ անձի, այլեւ հնարավորություն է տալիս առանց օգտվողի գիտության համակարգչի վրա ծրագրեր զետեղել, որոնց ֆունկցիաների մասին կարելի է միայն գուշակել:




























