Օգոստոսի 7-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԽ քարտուղարի գրասենյակից։
Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Ալի Աքբար Ահմադիանին ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել այդ կարեւոր պաշտոնում՝ ի շահ Իրանի բարեկամ ժողովրդի:
Հեռախոսազանգի ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԻԻՀ տնտեսական համագործակցության, ինչպես նաեւ հետագա փոխգործակցության հարցերի շուրջ:




























