Օգոստոսի 7-ին Արցախի Հանրապետության 7-րդ գումարման ԱԺ նախկին  նախագահ Արթուր Թովմասյանն ԱԺ նորընտիր նախագահին է փոխանցել խորհրդարանի ղեկավարի պարտականությունները։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱՀ Ազգային ժողովից։

Արթուր Թովմասյանը շնորհավորել է Դավիթ շ Իշխանյանին պաշտոնը ստանձնելու առթիվ և համոզմունք հայտնել, որ նոր նախագահը շարունակելու է խորհրդարանի ժողովրդանպաստ գործունեությունը:

ԱԺ նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Արթուր Թովմասյանին՝ հավաստացնելով առաջնորդվել արդեն իսկ կառուցված հիմքերով: