Հաքերների խումբը, որոնք իրենց անվանում են Anonymous, միացել են «Գրավիր Ուոլ Սթրիթը» շարժման ակտիվիստներին, գրոհելով Նյու Յորքի ֆոնդային բորսայի(NYSE) կայքը, հաղորդում է CNNMoney հեռուստաալիքը:
Այնպես որ սոցիալական արդարության համար պայքարողները կարողանում են իրականություն դարձնել իրենց կարգախոսը, բայց միայն վիրտուալ դաշտում:
Գրոհի արդյունքում, բորսայի կայքը երկու րոպեով դադարել է աշխատել, սակայն դա չի ազդել բորսայում գործարքների վրա:
Միաժամանակ, Նյու Յորքի փողոցներում չեն դադարում ցույցերը: Այսօր ակտիվիստները կրկին նախատեսում են երթի դուրս գալ Մանհեթենում եւ հասնել հարուստ թաղամասերին, որտեղ բնակվում են խոշոր կորպորացիաների թոփ մենեջերները:
Բանկային համակարգի անարդարության դեմ ուղղբած բողոքները, որոնք սկիզբ են առել Նյու յորքում, տարածվել են ողջ երկրով մեկ եւ ուժգնացել: Վերջին օրերին մոտ 500 ուսանողներ, արհմիությունների անդամներ եւ այլ ակտիվիստներ երթեր են կազմակերպել Լոս Անջելեսում: Ոստիկանությունը կալանավորել է 11 մարդու:



























