Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ Իրանը երբեք չի լքել իրանական միջուկային ծրագրի շուրջ  Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) բանակցությունների սեղանը, սակայն Իրանը ոչ մի կերպ չի վստահել ՀԳՀԾ-ի մյուս անդամներին և չի վստահի։

«Չնայած հակառակորդի բոլոր սպառնալիքներին, պատժամիջոցներին և սահմանափակումներին, այսօր մենք աճ ենք տեսնում տարբեր ոլորտներում։ Մեր հիմնական խնդիրը պատժամիջոցների չեզոքացումն է։ Մենք ամեն դեպքում փնտրում ենք դա, քանի որ տեսել ենք իրենց խոստումները դրժողներին: Նրանք բազմիցս են  դրժել իրենց խոստումները մեր երկու տարվա կառավարման ընթացքում»,- ավելացրել է Ռաիսին, տեղեկացնում է ԻՐՆԱ-ն: