Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է եւ կարող է արտահանել ծանր ջրի հայրենական ածանցյալներ, փոխանցել է Mehr-ը։

Իրանը համադրել է լազերը եւ կենսատեխնոլոգիաները ծանր ջրի ածանցյալների օգնությամբ, որոնք օգտագործվում են դեյտերացված դեղեր ստանալու համար, ասել է նա՝ ավելացնելով, որ հիմա երկիրը կարող է ընդլայնել այդ տեխնոլոգիան եւ արտադրությունը։

Էսլամիի խոսքով՝ միայն երկու կամ երեք երկրներ են ակտիվորեն օգտագործում առավել կատարելագործված ձեռքբերումները ծանր ջրի ոլորտում, եւ Իրանը, որպես դրանցից մեկը, պատրաստ է արտահանել ածանցյալն այլ երկրներ։