Հանրային դիվանագիտության չինական ասոցիացիան (CPDA) Չինաստանի մամուլի կենտրոնի միջազգային մամուլի կենտրոնի ծրագրի (CIPCC) լրագրողների համար կազմակերպել է այցելություն Պեկինի JD.com ընկերության կենտրոնատեղի (ֆոտոռեպորտաժ)։
1998թ. գործարար եւ ծրագրավորող Լյու Ցյան-դունի հիմնած Jingdong Mall ընկերությունը Չինաստանում առաջիններից մեկն է սկսել մասնագիտանալ օնլայն-առեւտրի ոլորտում։
JD կայքում կարելի է պատվիրել էլեկտրոնիկա, հագուստ, կենցաղի առարկաներ, սննդամթերք, ընկերությունը դարձել է Alibaba-ի մրցակիցն ու երկրորդ օնլայն-ռիթեյլերը Չինաստանում։ Այս հոլդինգի հինգ դուստր ընկերությունները մտնում են օնլայն-վաճառքի գծով աշխարհի 500 ամենամեծ եւ շահութաբեր ընկերությունների մեջ։
Չինաստանում ընկերության եւ արտասահմանում նրա հինգ դուստր ընկերությունների հաջողության գաղտնիքը ապրանքների լայն տեսականին է, մատակարարների հետ հաստատված կապերը, արագ առաքումը եւ լավ մտածված լոգիստիկան։ Արագ առաքումը եւ բազմամակարդակ լոգիստիկան ապահովվում են պահեստների եւ ընկերությունների բաժանմունքների ճյուղավորված ցանցով։
Ընկերության «հաջողության գրավականը» դարձել է ռոբոտացված պահեստների արդեն իրականացված գաղափարը, որոնցում մարդիկ չեն աշխատում, իսկ «տորթի վրայի բալը» անօդաչու սարքերի օգտագործումն է բեռների առաքման համար։ Փոխադրման նոր միջոցը հատկապես ընդունված է ֆերմերների համար, որոնք դրոններն օգտագործում են արագ փչացող ապրանքի արագ առաքման համար։
Ընկերությունը նաեւ օգտագործում է բեռնատար-ռոբոտներ, մեքենաներ, որոնք կարող են նույնականացնել շարժման ազդանշանները եւ զգալ խոչընդոտները ավելի քան 100 մետր հեռավորությունից։
Պեկինից՝ Պարույր Սինյավսկի




























