Ադրբեջանցի գիտնական Ֆազիլ Ղասիմովը, որին բռնել էին Թուրքիայում եւ հանձնել հայրենիքին՝ Գուբադ Իբադօղլուի գործով, ենթարկվել է քրեական պատասխանատվության, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նրան ներկայացվել է մեղադրանք Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 204.1 հոդվածով (կեղծ փողերի կամ արժեթղթերի պատրաստում, ձեռքբերում կամ սպառում՝ կատարված կազմակերպված խմբի կողմից)։

«Նարիմանովի շրջանային դատարանում Ֆ.Ղասիմովի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ բանտարկություն 3 ամիս 12 օրով։

Նշենք, որ հետաքննության արդյունքում Ֆ.Ղասիմովը ենթարկվել է քննության Ադրբեջանի դեմոկրատիայի եւ բարգավաճման կուսակցության նախագահ Գուբադ Իբադօղլուի քրեական գործով։

15 օր առաջ Ադրբեջանի Քր.օր. 204.3.1 հոդվածով Գ. Իբադօղլուի նկատմամբ ընտրվել էր խափանման միջոց՝ 3 ամիս 26 օրվա բանտարկություն»,- նշվել է հաղորդագրությունում։