Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինծառայող է սպանվել  հակաիսլամական հեղափոխության տարրերի կողմից Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Չալդորանի սահմանային շրջանում առաքելության ժամանակ, հայտնում է IRNA-ն:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի շտաբի հրամանատար Համզե Սեյեդ ալ-Շոհադան հայտնել է զոհված զինծառայողի անունը.  նա առաջին դասի սերժանտ Ամիր Հոսեյն Սալեհիանն է։

Համզե Սեյեդ ալ-Շոհադան նաև խոստացել է դաժան վրեժ լուծել միջադեպի մեղավորներից՝ հայտարարելով, որ «ահաբեկչական նման կույր ակտերը չեն խանգարի իսլամական հեղափոխության առաջընթացին և կհանգեցնեն երկրում ավելի մեծ միասնության»։

Նշենք, որ Չալդորանի շրջանը գտնվում է Արեւմտյան Ադրբեջանի նահանգում։