Մենք կոչ ենք անում Ադրբեջանին պաշտպանել իր քաղաքացիների, այդ թվում՝ Գուբադ Իբադօղլուի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները՝ համաձայն երկրի Սահմանադրության և միջազգային պարտավորությունների։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
«Մենք հավատարիմ ենք մնում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի պաշտպանմանը»,- ավելացրել է նա:
Նշենք, որ Ադրբեջանի Ժողովրդավարության եւ բարգավաճման կուսակցության ղեկավար Իբադօղլուն կալանքի տակ է հուլիսի վերջից։
Նա մեղադրվում է կեղծ փողերի պատրաստման մեջ։ Ինքը՝ ընդդիմադիրը, հերքել է մեղադրանքները՝ վստահեցնելով, որ իրեն հետապնդում են քաղաքական դրդապատճառներով։





























