Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը խոսել է 2015 թվականի միջուկային գործարքի մասին՝ հաստատելով, որ Թեհրանը հավատարիմ է մնում միջազգային համաձայնագրին և երբեք չի հրաժարվել Արևմուտքի հետ հակասությունները լուծելու դիվանագիտությունից՝ համաձայնագրի երկարաձգման շուրջ, որը պաշտոնապես կոչվում է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ):

«Առճակատումը սկսվել է 2018 թվականին, երբ ԱՄՆ-ը միակողմանիորեն դուրս եկավ ԳՀՀԾ-ից, վերականգնեց Իրանի դեմ պատժամիջոցները և լրացուցիչ սահմանափակող միջոցներ մտցրեց նրա դեմ»,- ասել է նախարարը, հայտնում է IRNA-ն։

Աբդոլլահյանը պատժամիջոցները միակողմանի և անօրինական է անվանել՝ ասելով, որ Իրանը կողջունի բոլոր կողմերից «իր պարտավորություններին վերադառնալու» ցանկացած նախաձեռնություն, եթե մյուս կողմը վճռական լինի դա անել։